top of page

Տարածաշրջանում վերջին դեպքերը ստիպում են, որ Իրանի և ՀՀ շփումն ավելի զարգանան․ Իրանի գլխավոր դատախազ

  • Oct 13, 2021
  • 1 min read


Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին վստահեցնում է՝ Իրանի և Հայաստանի դիվանագիտական և քաղաքական կապերը միշտ էլ շատ լավ են եղել:


«Վերջին դեպքերը տարածաշրջանում, սակայն, մեզ ստիպում են, որ այդ շփումները ավելի զարգանան։ Իրանի և Հայաստանի համագործակցությունը պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինի և կան դրա նախապայմանները»,- ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպումից հետո ասել է նա։


Դատախազի խոսքով՝ ինչպես որ հայտարարել են Իրանի պաշտոնյաները, անհրաժեշտ է, որպեսզի լուրջ քայլեր կատարվեն մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։


«Հայաստանը և Իրանը հաստատել են, որ ահաբեկիչները, որոնք նկատվել են մեր սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն: Մենք բարիդրացիական կապեր ենք պահպանում հարևան երկրների հետ և հույս ունենք, որ նրանք, նախքան հարցի սրումը, Իրանի այս դիրքորոշում ընկալեն: Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան: Մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել, բայց ես հույս ունեմ, որ, մինչ այդ, հարևան երկրները իրենք ձեռնամուխ կլինեն հարցի լուծմանը»,-ընդգծել է ԻՐանի հգլխավոր դատախազը։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page