top of page

Հրաձգություն ԱՄՆ Իլինոյս նահանգում․ կա 12 զոհ

Sep 10, 2021
1 min read

ԱՄՆ Իլինոյս նահանգի Արևելյան Սենթ-Լուիս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։ Սպանվել է 12 մարդ, ևս 6-ը՝ հոսպիտալացվել։ Դեպքը տեղի է ունեցել մսի շուկայի մոտ։


FOX 2 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հրաձիգներից մեկը փորձել է փախուստի դիմել երկաթուղային գծանցով, սակայն գնացքը հարվածել է նրա մեքենային։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը մեքենայի մեջ որևէ մեկի չի հայտնաբերել։


Գնացքում եղել է մոտ 10 ուղևոր։ Նրանցից որևէ մեկը չի տուժել։ Ներկայում ոստիկանությունը կասկածյալներին փնտրում է երկաթուղային գծանցի մոտ գտնվող անտառներում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page