top of page

Մահացել է Կորյուն Խումարյանը

Sep 30, 2021
1 min read

Կյանքից հեռացել է «Իմպուլս-մայակ» ռադիոկայանի տնօրեն, լրագրող Կորյուն Խումարյանը, ում 70-ամյակը լրանալու էր նոյեմբերի 1-ին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտնել է նրա որդին՝ Գարեգին Խումարյանը՝ տեղեկացնելով, որ Խումարյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 1-ին՝ 18:00-20:00 Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:


Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 2-ին Շահումյան-2 գերեզմանատանը: Եկեղեցուց կշարժվեն 13:00-ին։


Կորյուն Խումարյանն ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը, աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմում, եղել է ԽՍՀՄ հեռուստառադիոպետկոմի, հետագայում Հայաստանում ռուսաստանյան հանրային հեռուստատեսության սեփական թղթակիցը։ 1999 թվականից մինչև օրս`«Իմպուլս-մայակ» ռադիոկայանի տնօրենն էր։


1981-ին արժանացել է ԽՍՀՄ հեռուստատեսային ֆիլմերի համամիութենական փառատոնի «Գրան պրիի», 1982-ին՝ «Անձնվեր աշխատանքի համար» մեդալի։


Հատկապես մեծ է նրա դերը հայաստանյան հեռուստառադիոլրագրության զարգացման գործում։ Լրագրողների մի քանի սերունդ սովորել է նրանից։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page