Search
ԱԺ օթյակից լրագրողներին դուրս բերելն, այն էլ բռնություն կիրառելով, անընդունելի Է․ Գայանե Աբրահամյան
- Aug 25, 2021
- 1 min read

ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրել է․
«ԱԺ-ում կատարվողն իրականում ողբերգություն է, պետական ինստիտուտի կորստի ողբերգությունը, բայց սրան հիմա չեմ անդրադառնա, այլ պետք է պահանջեմ.
Որևէ իրավիճակում մի՛ խոչընդոտեք լրագրողների աշխատանքը, օթյակից լրագրողներին դուրս բերելն, այն էլ բռնություն կիրառելով, անընդունելի է։
Ամեն ինչ, անգամ ծեծկռտուքը նկարելը, արձանագրելը լրագրողի աշխատանքն է, որի խոչընդոտումը օրենքի խախտում է։
Մնացյալի մասին, խոսելն անգամ անիմաստ է»։
Comments