Որոշ իմքայլական պատգամավորների բացահայտ սպառնալիքներից հոգևոր դասը չի երկնչում. Տեր Վրթանես Բաղալյան
- Jun 24, 2021
- 1 min read

Քահանա Տեր Վրթանես Բաղալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Որոշ իմ քայլական պատգամավորների եկեղեցակաների նկատմամբ բռնաճնշումներ գործադրելու մասին բացահայտ սպառնալիքներից հոգևոր դասը չի երկնչում և պատրաստ է հանուն Հայրենիքի և Աստծո նահատակվել։ Եկեղեցականների հետ բացատրական զրույց անցկացնելուց և բռնաճնշումներ գործադրելուց առաջ լավ կլինի ՀՀ սահման ներխուժած "կիրթ" ալիևի ասքյարների հետ բացատրական աշխատանք տանեք մեր երկրի ինքնիշխան տարածքից դուրս գալու հարցով, զբաղվեք գերիների վերադարձով , Արցախի՝ ձեր ռազմաքաղաքական ղեկավարության ապաշնորհության արդյունքում հանձված տարածքների վերադարձով ու թշնամու վերահսկողության տակ անցած սրբավայրերի հարցերով:
Պետական բոլոր համակարգերի կառավարումը ձախողած ապազգայինները ջանադրաբար փորձում են եկեղեցու բնականոն կյանքն էլ խաթարել, բայց չեն հաջողելու»։
Comments