top of page

«Իմ քայլը» միանձնյա ընդունեց իր իսկ բերած նախագծերը

  • Jul 15, 2021
  • 1 min read

ree

Ազգային ժողովն ավարտեց այսօր՝ հուլիսի 15-ին, հրավիրած ԱԺ արտահերթ նիստը։ «Իմ քայլը» խմբակցությունը քննարկեց, ապա քվեարկեց իր իսկ բերած նախագծերի օգտին։


Արրահերթ նիստի օրակարգում կար չորս հարց՝ «Պետական տուրքի մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխության մասին, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին։


Նշենք նաև, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ներկայացմամբ քննարկվեց և ընդունվեց «ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկվում է մի շարք օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page