top of page

Բոլոր ՔՊ-ականների աշխատասենյակներում էլ կա՞ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը․ ի՞նչ փոխվեց 2018-ից հետո

  • Aug 21, 2021
  • 1 min read


Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում և սոցցանցերում քննարկվում է ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակի պատին կախված վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։


Լրատվամիջոցներին հասած տեղեկություններով՝ լուսանկարից մեծ քանակով պատրաստվել է և բաժանվել բոլոր պաշտոնյաներին ԱԺ-ում և կառավարությունում: Այդ տեղեկությունը հաստատել էր նաև Անդրանիկ Քոչարյանը, երբ լրագրողները նրանից հետաքրքրվել էին, թե ինչու է իր աշխատասենյակում փակցրել վարչապետի լուսանկարը։ Քոչարյանն արձագանքել է, որ բոլորի աշխատասենյակներում էլ կան փակցված լուսանկարներ։


ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն էլ «Ազատությանը» հայտնել է, որ իրենց սենյակներում փակցված է իրենց քաղաքական թիմի առաջնորդի լուսանկարը։


Նկատենք, որ 2018թ-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր բոլոր աշխատասենյակների պատերից հանել երկրի ղեկավարների նկարները և հայտարարել էր, որ այլևս երբեք այդ նկարները պաշտոնյաների պատերին չեն փակցվելու:

留言


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page