Ինչո՞ւ և ե՞րբ է Վահե Հակոբյանը դուրս եկել ՀՀԿ-ից․ Ռուբինյանը՝ Մինասյանին (տեսանյութ)
Aug 10, 2021
1 min read

«Ինչո՞ւ և ե՞րբ է Վահե Հակոբյանը դուրս եկել ՀՀԿ-ից»,- այսօր ԱԺ-ում նման հարց հնչեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին, որը ներկայացնում էր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Հակոբյանին։ Ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ հարցին ավելի հանգամանալից կպատասխանի հենց Վահեն Հակոբյանը։ Ռուբեն Ռուբինյանն էլ, արձագանքելով, ևս մեկ հարց հնչեցրեց՝ եթե Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի հետ կապված հարց լինի, արդյոք պե՞տք է Վահե Հակոբյանը մասնակցի քննարկմանը, շահերի բախում չի լինի՞։ Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց՝ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված է ամեն բան, և շահերի բախման դեպքում հստակ կարգավորումներ կան։























Comments