top of page

Ի՞նչ իրավիճակ է այս պահին Տիգրանաշենում․ համայնքի ղեկավարը մանրամասնում է

Sep 1, 2021
1 min read



Տիգրանաշենում իրավիճակը հանգիստ է, այսօր կրակոցներ չեն եղել։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Տիգրանաշեն համայնքի ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը։


Ստեփանյանի խոսքով՝ ինքն այս պահին համայնքում է գտնվում և որևէ կրակոցի ձայն չի լսել, իսկ Երասխում տիրող իրավիճակի մասին տեղեկություններ չունի։ Նրա պնդմամբ, սակայն, եթե Երասխում որևէ միջադեպ լիներ, ապա անպայման իրենք ևս տեղյակ կլինեին։


Նշենք, որ «Հրապարակ» կայքը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ Երասխի հատվածում այսօր առավոտյան թշնամին դիմել է սադրանքի, որի հետևանքով զոհ ունենք։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page