top of page

Ի՞նչ պետք է անի զբոսաշրջիկը՝ համավարակի ֆոնին արտերկիր մեկնելիս․ կանոններ և պահանջներ

Jun 30, 2021
1 min read


Կորոնավիրուսի համավարակը լուրջ փոփոխություններ է մտցրել զբոսաշրջիկների կյանքում․ եթե նախկինում ճանփորդելու համար միայն երկրի մուտքի թույլտվություն էր պետք, ապա այժմ հարկավոր է նաև ՊՇՌ թեստի պատասխան կամ կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու «հավաստագիր»։


MediaHub.am-ը պարզել է, թե ի՞նչ կարգով և ի՞նչպես կարող են ՀՀ քաղաքացիները մեկնել իրենց նախընտրած երկրները՝ հանգստի։


Ըստ այդմ՝ Եվրոպական երկրները և ԱՄՆ- ն այս տարի ևս, ինչպես և 2020 թվականին, հայ զբոսաշրջիկներին չեն ընդունելու։


«Դեսպանատները տուրիստական վիզաներ չեն տրամադրում, և Հայաստանի քաղաքացիները կարող են մեկնել ԱՄՆ և եվրոպական երկրներ, եթե ընտանիքին միանալու խնդիր կա, կամ հատուկ աշխատանքային հրավերով է անձը մեկնում։ Քաղաքացիները պետք է պարտադիր ՊՇՌ թեստ անցած լինեն և հատուկ դեկլարացիոն ձևաթուղթ լրացրած լինեն»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց «Անռիվա Տուրի» ներկայացուցիչ Լիլիթ Բաբայանը։


Պատկերն այլ է աֆրիկյան երկրների դեպքում։ Օրինակ՝ Եգիպտոս մեկնելու համար ՀՀ քաղաքացին պետք է պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն առնվազն 14 օր ստացած լինի կամ առավելագույնը 72 ժամ առաջ ՊՇՌ թեստ հանձնի։


Իսկ, ահա, Թունիսի կառավարությունը հստակ պահանջ է դրել՝ երկիր մուտքը թույլատրվում է միայն ՊՇՌ թեստի պատասխանն ունենալու դեպքում, անկախ նրանից՝ մարդը պատվաստվա՞ծ է, թե՞ ոչ։


Ռուսաստանի դեպքում խնդրի լուծումն ավելի պարզ է․ քաղքացին անցնում է ՊՇՌ թեստ, որի պատասխանը տեղադրվում է հեռախոսային հավելվածում, որն էլ քաղաքացին մեկնելիս ներկայացնում է օդանավակայանում։


Վրաստան մուտքի համար ևս բավական է միայն ՊՇՌ թեստ հանձնելը։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page