top of page

Ինչ բացահայտումներ են եղել ՔՊ-ական նախարարի օրոք․ «Ժողովուրդ»

Oct 29, 2021
1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ կառավարության 2019 թվականի որոշման հիման վրա՝ պաշտպանված բնակարաններ եւ փոքր տներ ձեռք բերելու նպատակով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությանը հատկացրել է գումար, որպեսզի նախարարությունը հայտարարի մրցույթ, որի արդյունքում կոնկրետ ընկերություն հաղթել է մրցույթը:

Եվ, ահա, այս ամենից հետո նախարարությունը պետք է տարեցներին պաշտպանված տներ ձեռք բերելու գործընթացը կազմակերպեր, սակայն ավելի ուշ իրավապահները բացահայտել են, որ նախարարության կողմից բնակարանները ձեռք են բերվել շուկայական արժեքից թանկ գնով:

Արդյունքում գործով կալանավորվել են նախարարության աշխատակիցներ եւ այս օրերին էլ գտնվում են կալանքի տակ:

Լուրերի համաձայն՝ այս քրեական գործով ուշագրավն այն է, որ իրավապահները կալանավորվածներին ներքին կարգով ասում են՝ ցուցմունք տվեք նախարարի, փոխնախարարի դեմ, եւ դրանից հետո նոր խափանման միջոցը կփոխվի:

2019 թվականին սոցապ նախարարը եղել է Զարուհի Բաթոյանը, որն այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր է:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page