top of page

Ինչ իրավիճակ է այս պահին Վերին Շորժայում․ վարչական ղեկավարը մանրամասնում է

Jan 10, 2022
1 min read


«Վերջին անգամ կրակոցներ լսվել են երկու օր առաջ»,- այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։


Երանոսյանն ընդգծեց, որ բոլոր դիրքերում գտնվող տղաների հետ մշտական կապի մեջ է և երկար ժամանակ կրակոցներ չէին եղել։ «Թշնամին ինտենսիվորեն կրակում էր հունվարի 8-ին ժամը 14:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում։ Նրանց կրակը մեր տղաների կողմից լռեցվելուց հետո նոր կրակոցներ չեն եղել»։


Նա նշեց, որ կրակը եղել է դիրքերի ուղղությամբ, բնակավայրերի ուղղությամբ չեն կրակել։


Արմինե Նավոյան

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page