top of page

Առկա թե հեռավար. ինչպե՞ս են անցկացվելու դասերը բուհերում

Aug 31, 2021
1 min read


Վաղը՝ սեպտեմբերի 1-ին, կմեկնարկի նոր ուսումնական տարին։ MediaHub.am-ը ներկայացնում է, թե ինչ կարգով է ընթանալու ուսումնական գործընթացը բարձրագույն ուսումնական հաստատություններում։




Երևանի պետական համալսարանն ուսանողներին կընդունի սեպտեմբերի 1-ից։ Դասերն անցկացվելու են առկա՝ ամենօրյա ռեժիմով։




Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը կկազմակերպվի 3 հերթով, դասերի տևողությունը կլինի 70-ական րոպե, գործընթացը կկազմակերպվի առկա եղանակով: Նշենք, որ 1-ին հերթի դասերը կմեկնարկեն ժամը 9.30-ին, 2-րդ հերթինը՝ 14.00-ին, իսկ 3-րդ հերթինը՝ ժամը 18.20-ին։




Երևանի պետական մանկավարժական համալսարանում ևս դասերը կանցկացվեն առկա ձևաչափով և ամենօրյա ռեժիմով։ Այստեղ ուսումնական գործընթացը կկազմակերպվի 2 հերթով` սանիտարահիգիենիկ բոլոր կանոնների խիստ պահպանմամբ։




Երևանի պետական բժշկական համալսարանում ևս դասերն անցկացվելու են առկա ձևաչափով։ ԵՊԲՀ-ում ուսումնական գործընթացն առկա ձևաչափով 1-3-րդ կուրսերի ուսանողների համար կմեկնարկի 2021 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ 4-րդ և բարձր կուրսերի ուսանողների դասընթացները սկսվել են 2021թ-ի օգոստոսի 30-ից:




Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում դասապրոցեսը կլինի հնգօրյա ռեժիմով՝ երկհերթ համակարգով։




Հայ-ռուսական համալսարանում ուսանողների դասապրոցեսը կանցկացվի հիբրիդային ձևաչափով։ Հոսքային դասախոսությունները, որոնց մասնակիցների քանակը կգերազանցի 40-ը, անցկացվելու են բացառապես օնլայն ձևաչափով։ Բակալավրիատի 1-2-րդ և մագիստրատուրայի առաջին կուրսի դասընթացներն անցկացվելու են առավելապես առկա ձևաչափով։ Բակալավրիատի 3-4-րդ և մագիստրատուրայի երկրորդ կուրսի դասընթացները՝ առավելապես օնլայն ձևաչափով։ Նշենք, որ օնլայն դասերին ուսանողը համարվելու է ներկա միայն միացրած վեբ-տեսախցիկով, հակառակ պարագայում բացակա կհամարվի։




Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում դասերը կանցկացվեն հնգօրյա ռեժիմով, առկա համակարգով։




Ամերիկյան համալսարանում դասապրոցեսը սկսվել է օգոստոսի 15-ից։ Ուսանողներն առկա ռեժիմով հաճախում են դասերի, յուրաքանչյուր ծրագրի ուսանող դասի է հաճախում սահմանված դասացուցակին համապատասխան։




ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում էլ դասերը առայժմ կանցկացվեն առկա ձևաչափով՝ դասացուցակին համապատասխան։


Նարե Գևորգյան

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page