Ինչպե՞ս է Մեղրիում ներկայացել Սամվել Բաբայանի կուսակցությունը․ «Իրավունք»
- Nov 5, 2021
- 1 min read

«Իրավունք» թերթը գրում է.
2021 թվականի հոկտեմբերի 17-ին Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ, դիտավորությամբ խախտվել են ՀՀ օրենսդրության պահանջները:
Մասնավորապես Մեղրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած եւ անցողիկ շեմը հաղթահարած՝ Սամվել Բաբայանի հիմնած «Ազատական» կուսակցության ավագանու թեկնածուները չեն հանդիսանում տվյալ կուսակցության անդամներ եւ նրանց՝ կուսակցության շարքերն ընդունելու վերաբերյալ առկա չէ «Ազատական» կուսակցության գործադիր մարմնի որոշումը:
Արդյունքում, այդ ընտրություններին «Ազատականը» անկուսակցական թեկնածուների թույլատրելի 30 տոկոսի փոխարեն փաստացի ներկայացրել է 100 տոկոս անկուսակցականների ցանկ:
Վերը նշվածի մասին կա ԿԸՀ-ին ուղղված դիմում: «Ազատական» կուսակցության իրավաբանական վարչությունից հաստատեցին «Իրավունքի» տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհաղորդելով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


























Comments