Ինչ սկանդալների առանցքում է եղել Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը
- Nov 27, 2021
- 2 min read

Ինչպես հայտնի է, Համբարձում Մաթևոսյանի՝ փոխվարչապետ նշանակվելուց հետո ՊԵԿ նախկին նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։
Էդվարդ Հովհաննիսյանը ծնվել է 1983թ.-ի հունվարի 10-ին: Նա և հայրը՝ Կարեն Հովհաննիսյանը, մամուլի ուշադրության կենտրոնում էին հայտնվել 2021թ-ի արտահերթ ընտրությունից առաջ՝ ապրիլի սկզբին, երբ վարչապետ Փաշինյանն այցելել էր Ալաշկերտ համայնք, որը ղեկավարում է Կարեն Հովհաննիսյանը։ Այցի ժամանակ մեծ թվով մարդիկ էին հավաքվել, այդ թվում՝ երեխաներ, իսկ Փաշինյանին դիմավորել էին աղ ու հացով։
Մամուլի հրապարակումների համաձայն՝ Հովհաննիսյանն օգտագործել էր վարչական լծակներ, սակայն այդ հանգամանքը Էդուարդ Հովհաննիսյանը հերքեց։
Ստորև ներկայացնում ենք Էդուարդ Հովհաննիսյանի կենսագրությունը․
Կրթություն
1990-2000թթ. - Հրաչյա Քոչարի անվան միջնակարգ դպրոց, Արմավիրի վարժարան
2000-2004թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ` բակալավրի աստիճան
2004-2006թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ` մագիստրոսի աստիճան
Աշխատանքային գործունեություն
07.2009-10.2010թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արմավիրի տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետ-իրավաբան, իրավաբանական և հարկադիր գանձումների խմբի առաջատար մասնագետ
10.2010-12.2013թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչ
12.2013-05.2014թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի ավագ հարկային տեսուչ
05.2014-09.2014թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի ավագ հարկային տեսուչ
09.2014-03.2016թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության թիվ 1 բաժնի քննիչ
03.2016-06.2017թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 1 բաժնի քննիչ
06.2017-08.2017թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 1 բաժնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ
08.2017-06.2018թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 2 բաժնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ-բաժնի պետի տեղակալ
06.2018-02.2019թթ. - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ
02.2019- 07.2019թթ - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ
01.07.2019թ.-ից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
05.06.2020-03.08.2021թթ ՊԵԿ նախագահ
Այլ տվյալներ
2012թ.-Փաստաբանների որոկավորման քննության մասնակից` ստացել է փաստաբանի արտոնագիր
Ունի ՀՀ հարկային ծառայության գնդապետի հատուկ կոչում
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Արմինե Նավոյան
Comments