Ինչու նախընտրական պաստառները չեն հեռացվում․ Տիգրան Մուկուչյանը պարզաբանում է
Jun 29, 2021
1 min read

Ընտրություններն ավարտվել են, սակայն նախընտրական պաստառները դեռևս շարունակում են փակցված մնալ հանրապետության ամբողջ տարածքում։
MediaHub.am-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ օրենքը նախընտրական պաստառների հեռացման ժամանակացույց չի սահմանում։
«Պատվիրատուն գործակալության հետ պայմանագիր կնքում է մինչև ընտրությունների օրը, սակայն այդ պաստառների հեռացման հետ կապված որևէ պահանջ չկա։ Սովորաբար, դրանք հեռացվում են այն ժամանակ, երբ դրանց փոխարեն նոր պաստառներ պետք է փակցվեն, որպեսզի երկու անգամ վերանբարձ կռունկ չօգտագործվի և մեկ անգամ տեխնիկա կիրառելով՝ հեռացնեն նախկին պաստառները և նոր պաստառ տեղադրեն՝ լրացուցիչ ծախսերից խուսափելու համար»,- ասաց Մուկուչյանը։























Comments