top of page

Ինչո՞ւ է կաշառքի գործով անցնող նախկին փոխնախարարը հաճախ այցելում առողջապահության նախարարություն

  • Aug 26, 2021
  • 1 min read



MediaHub.am-ի տեղեկություններով՝ առողջապահության նախարարությունում իրավիճակը լարված է․ փոխնախարարի պաշտոնից Արտյոմ Սմբատյանի հեռալանուց հետո նախարարությունը փնտրտուքների մեջ է, դժվարանում է բժշկական հաստատություններին գումարներ բաշխել։

Նախարարության՝ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առողջապահության ոլորտի ներկա պատասխանատուները բժշկական կազմակերպություններին պետական բյուջեի շրջանակներում գումարներ տրամադրելու հարցն այս օրերին ակտիվորեն քննարկում են առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի հետ, որն էլ, իր հերթին, մի շարք բժշկական կենտրոնների տնօրենների հետ է կապվում, ասում, որ հիմա որոշողն ինքն է և «հետաքրքիր» առաջարկներ է անում նրանց:


Ավելին, վերջերս Դավթյանը շատ հաճախ է առողջապահության նախարարություն այցելում։ Նա, ՀՀ պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ Գարուշ Այվազյանը, որն Արսեն Դավթյանի վաղեմի ընկերն է, նրա ձերբակալման օրը գտնվել է աշխատասենյակում, և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քննարկում են տարբեր ֆինանսական հարցեր, այդ թվում և պետական պատվերով բժշկական կազմակերպություններին գումարներ տրամադրելը:


MediaHub.am-ը պարզաբանում ստանալու համար կապ հաստատեց Արսեն Դավթյանի հետ, որը չհերքեց առողջապահության նախարարությունում հաճախ լինելու փաստը։


«Ներկայում աշխատում եմ «Արմենիա» ԲԿ-ում, ուստի, ելնելով իմ աշխատանքի բնույթից, ես լինում եմ և՛ առողջապահության նախարարությունում, և՛ տարբեր առողջապահական հիմնարկներում»։


Դավթյանը հերքեց մեր այն տեղեկությունը, որ ինքը զանգահարում է տարբեր բժշկական հաստատությունների տնօրեններին և առաջարկներ անում նախարարության անունից։


«Որևէ մեկը չի կարող ասել, որ նման դեպք է եղել»,- ասաց Դավթյանը։


Դավթյանը փոխնախարար աշխատել է Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարար եղած ժամանակ, իսկ 2020 թվականի մարտին ԱԱԾ-ն առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու կասկածով ձեռբակալել էր Արսեն Դավթյանին, հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 103.1, 331, 332 հոդվածներով: Այժմ գործը գտնվում է քրեական վերաքննիչ դատարանի տիրույթում:


Արմինե Նավոյան

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page