«Փաստ»․ Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես առաջին միացած համայնքապետը ԺՊ չի նշանակվել

«Փաստ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է ՏԻՄ-երի «գրավման» օպերացիան: Այս փուլում նա համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ է նշանակում այն համայնքներում, որտեղ գործող համայնքապետների պաշտոնավարման ժամկետը լրացել է, և առաջիկայում ընտրություններ են սպասվում:
Նույնը վերաբերում է նաև Տավուշի մարզին, որտեղ հիմնականում պաշտոնակատարներ են նշանակվել գործող համայնքապետները: Այստեղ, սակայն, միայն մեկ բացառություն կա. ժ/պ չի նշանակվել Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, նման որոշման հիմնական պատճառն այն է, որ Աղաբաբյանը պատրաստվում է առաջադրվել Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում, հասկանալի է՝ համամասնական ընտրակարգով ու, ի տարբերություն մյուս համայնքապետների, ոչ ՔՊ-ի ցուցակով: Այսպիսով, զուտ նեղ կուսակցական շահերից ելնելով՝ Փաշինյանը փաստացի մարզում ստեղծել է անհավասար վիճակ՝ սպասվող ընտրությունների առումով:
Ի դեպ, Արսեն Աղաբաբյանը Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետն է եղել: Այդ մասին 2018 թ. ապրիլի 25-ին առանձին գրառում էր արել հենց Փաշինյանը»:























Comments