top of page

Ինչո՞ւ չեն համապատասխանում ԱՆ և Վիճակագրական կոմիտեի տվյալները Covid19-ից մահերի վերաբերյալ

  • Dec 2, 2021
  • 1 min read


Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է սկսել՝ պարզելու, թե ինչու կորոնավիրուսից մահերի վերաբերյալ չեն համապատասխանում վիճակագրական կոմիտեի և առողջապահության նախարարության տվյալները։ Այդ մասին MediaHub-ին տեղեկացրեց ՊՎԾ մամուլի խոսնակ Անի Խաչատրյանը։

«Վարչապետի հրամանով մեր մասնագետները համապատասխան ստուգումներ են իրականացնելու, որպեսզի օգնեն մեր գործընկերներին՝ պարզելու տվյալների անհամապատասխանության պատճառը։ Ստուգումները դեռ ընթացքի մեջ են, ավարտելուց հետո կհրապարակվի արդյունքը։ Չեմ կարող տալ այլ տեղեկություն»,- ասաց խոսնակը։


Ավելի վաղ հայտնել ենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ կորոնավիրուսային մահերի թիվը մոտ 6400 է, մինչդեռ առողջապահության նախարարության հրապարակած թիվը մոտ հազարով պակաս է՝ 5700։


Նախարարությունը նշել է, որ այդ վիճակագրությունը վարում է Ազգային վիճակագրության ծառայությունը՝ մահվան վկայականների տվյալների հիման վրա, որոնց մեջ մահվան պատճառը նշված է՝ «կորոնավիրուսային հիվանդություն»։ Մինչդեռ, կորոնավիրուսային հիվանդությունով պայմանավորված տնային պայմաններում մահացածների թվերն առողջապահության նախարարությունը չի ներկայացնում, այլ նշում է միայն այն թվերը, որոնք ստանում են քովիդով հիվանդների բուժումն իրականացնող բուժհաստատություններից։


Մերի Գևորգյան

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page