top of page

Ինչու է որոշում կայացվել 4 ոստիկանի ազատել ծառայությունից

  • Dec 7, 2021
  • 1 min read

ree

ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ուսումնասիրել և քննարկել է ոստիկանության 4 աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշել է դիմել ոստիկանության պետին՝ 4 ծառայողի նկատմամբ «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժ կիրառելու առաջարկով։


Ըստ աղբյուրի՝ նիստին մասնակցել են հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների պետերը, ոստիկանության շտաբի պետի տեղակալը, իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page