top of page

Ի՞նչ վիճակում է Աբովյանում 5 մարդու մահվան պատճառ դարձած վթարից ողջ մնացած երեխան

  • Feb 22, 2022
  • 1 min read

ree

Ինչպես արդեն հայտնել էինք, փետրվարի 20-ին, ժամը 20:03-ին Աբովյան քաղաքում տեղի էր ունեցել վթար, որի հետևանքով 5 մարդ էր մահացել։ Վթարի հետևանքով գանգուղեղային ծանր վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել 15-ամյա աղջիկ երեխա:


MediaHub.am-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնեց, որ բժիշկները շարունակում են պայքարել երեխայի կյանքի համար, ում առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա։


Ավելի վաղ Գևորգ Դերձյանը հայտնել էր, որ երեխան ունի գլխուղեղի և թոքերի սալջարդ, ազդրոսկրերի կոտրվածքներ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։


Արմինե Նավոյան

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page