top of page

Ինդոնեզիայում ակտիվացել է Սեմերու հրաբուխը

  • Dec 4, 2021
  • 1 min read

ree

Սեմերու հրաբուխը, որը գտնվում է Ինդոնեզիայի Արևելյան Յավա նահանգում, շաբաթ օրը ակտիվացել է և սկսել է ծխի ու մոխրի տաք ամպեր ժայթքել։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Ինդոնեզիայի տարերային աղետների հետևանքների մեղմացման ազգային գործակալությունը, փոխանցում է ТАСС-ը։


Հրաբխի ակտիվության աճը գրանցվել է տեղական ժամանակով մոտավորապես 15:20-ին։


CNN Indonesia-ի փոխանցմամբ՝ Արևելյան Յավայում աղետների հետևանքների մեղմացման ազգային գործակալության ղեկավարը հրաբխի ստորոտին մոտ բնակվող քաղաքացիներին կոչ է արել տարհանվել։


Ազգային գործակալության Twitter-յան էջում հաղորդվում է, որ տեղի գրասենյակի աշխատակիցները մեկնել են հրաբխի հնարավոր ժայթքման վայր՝ իրավիճակը վերահսկելու, տվյալներ հավաքելու և տարհանում իրականացնելու համար։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page