top of page

Ինդոնեզիայում մոտ 20 մարդ է մահացել փողոցային բախումների հետևանքով

Jan 25, 2022
1 min read

Ինդոնեզիայի Արևմտյան Պապուա նահանգի Սորոնգ քաղաքում մոտ 20 մարդ է մահացել տեղի բնակիչների երկու մեծ խմբերի միջև փողոցային բախումների և կարաոկե ակումբում տեղի ունեցած հրդեհի պատճառով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, հրդեհը ևս տեղի է ունեցել բախման մասնակիցների մեղքով:


Մեկ մարդ մահացել է դանակի վիրավորումից հենց բախման ժամանակ, որին ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 300 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի: Եվս 17 մարդ մահացել է հրդեհի ժամանակ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page