Ինդոնեզիայի բանտերից մեկում հրդեհը մոտ 40 մարդու կյանք է խլել
Sep 8, 2021
1 min read

Ինդոնեզիայի Բանտեն նահանգի Տանգերանգ քաղաքի բանտում բռնկված հրդեհի զոհ է դարձել մոտ 40 մարդ։ Այդ մասին հայտնում է CNN Indonesia հեռուստաալիքը։
Տուժածները հոսպիտալացվել են, նրանց թիվը չի նշվում։
Մարդկանց տարհանումը շենքից շարունակվում է։ Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։























Comments