top of page

Ինքնասպան է եղել Իսահակյան գյուղի անասնաբույժը․ մանրամասներ

Jul 2, 2021
1 min read


Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան բնակավայրում երեկվանից սիբիրյան խոց է տարածվել․ անկում են ապրել վեց գլուխ խոշոր ու նույնքան էլ մանր եղջերավոր անասուններ։ 7 անձ էլ՝ 5 տղամարդ և 2 կին, սիբիրյան խոցի ախտանիշներով հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։



Հայտնի է դարձել, որ ինքնասպանություն է գործել գյուղի անասնաբույժը, որը տարեց տղամարդ է։


ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հաստատել է տեղեկությունը՝ մանրամասնելով, որ առավոտյան ժամը 10-ի սահմաններում Իսահակյան գյուղում, անասնագոմում հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել տարեց տղամարդ։

Թե որքանով է անասնաբույժի ինքնասպանությունը կապված սիբիրյան խոցի տարածման հետ, դեռ պարզ չէ, քննություն է տարվում։


Աղբյուր՝ Aravot.am։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page