Ինքնասպան եղած անասնաբույժի տանը պատվաստանյութեր են գտել. «Sputnik Արմենիա»

Պարզվում է` Շիրակի մարզի Իսահակյան համայնքում կենդանիները պատվաստված չեն եղել։ Դեռ հուլիսի սկզբին այս գյուղում էին արձանագրվել սիբիրյան խոցի դեպքերը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՍԱՏՄ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը։
Հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Իսահակյան համայնքում սիբիրյան խոց է հայտնաբերվել` 7 անձ հոսպիտալացվել էր, 6 խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր կենդանիներ էին անկել։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Իսահակյան գյուղում տան բակում գտնվող անասնագոմում կախվել է տեղի անասնաբույժը։
«Մեզ զանգահարել և ասել են, որ սիբիրյան խոց է տարածվել Իսահակյան գյուղում։ Գյուղ հասնելուց հետո մեր մասնագետները պարզել են, որ անասնաբույժը չի պատվաստել կենդանիներին` պատվաստանյութերը հայտնաբերվել են անասնաբույժի տանը։ Սակայն տղամարդն արդեն իսկ ինքնասպանություն է գործած եղել»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` պատվաստանյութի հայտնաբերելու պահից սկսած` ամբողջ գլխաքանակը պատվաստվել է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։























Comments