top of page

32-ամյա տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել․ փրկարարների մեջ է եղել Դանիել Իոաննիսյանը

  • Dec 23, 2021
  • 1 min read

Դեկտեմբերի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:


Ժամը 15։00-ի սահմաններում մի քանի քաղաքացիներ մոտեցել են հերթապահություն իրականացնող պարեկներին և հայտնել, որ մի քաղաքացի «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է ու սպառնում է ինքնասպան լինել։


Պարեկները, մոտենալով նշված վայրին, բանակցություններ են վարել այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին։ Որոշ ժամանակ անց դեպքի վայր է ժամանել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որը միանալով պարեկներին՝ կարողացել է համոզել քաղաքացուն և պարեկների օգնությամբ նրան վտանգավոր եզրագծից տեղափոխվել է անվտանգ վայր։



Փաստի առթիվ նույն բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է այդ քաղաքացու ինքնությունը։


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ՝ 32-ամյա Վաղարշակ Ա-ն է։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page