top of page

Ինքնասպանություն՝ Երևանում. 35-ամյա տղամարդը ցած է նետվել Դավիթաշենի կամրջից


Օգոստոսի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։


Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 19։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։


Դին տեղափոխելու համար ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:


Փրկարարները մեծ դժվարությամբ են դին դուրս բերել անվտանգ վայր և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։


Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Շիրակի մարզի բնակիչ՝ 35-ամյա Վաղինակ Մ-ն է։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page