Անթալիայից ուղևորվող օդանավն ուղևորներից մեկի մահվան պատճառով հարկադիր վայրէջք է կատարել
Sep 20, 2021
1 min read

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որն Անթալիայից Եկատերինբուրգ էր ուղևորվում, հարկադիր վայրէջք է կատարել Սոչիում ուղևորներից մեկի մահվան պատճառով:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ավիափոխադրողի մամուլի ծառայությանը, Անթալիա-Եկատերինբուրգ երթուղով թռչող U61070 չվերթի ժամանակ ուղևորուհիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Բուժօգնություն ցուցաբերելու համար օդանավի հրամատարը որոշում է կայացրել հարկադիր վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում:
Առաջին բուժօգնությունը կնոջը ցուցաբերել են անձնակազմի անդամները և բժիշկ ուղևորը, սակայն կինը մահացել է նախքան օդակայան հասնելը:























Comments