Օգտվողներն առանց ծննդյան ամսաթիվը նշելու չեն կարողանա մուտք գործել Instagram
Sep 1, 2021
1 min read

Facebook-ը կդադարեցնի Instagram սոցիալական ցանցի հասանելիությունը այն օգտվողների համար, ովքեր անձնական տվյալներ բաժնում չեն նշել իրենց ծննդյան ամսաթիվը, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք հստակ հասկացրել ենք, որ ցանկանում ենք ավելին անել երիտասարդների համար ավելի անվտանգ սպասարկում ստեղծելու նպատակով: Դա անելու համար մենք պետք է իմանանք, թե քանի տարեկան են բոլորը Instagram-ում, ուստի մենք սկսեցինք մարդկանց խնդրել նշել իրենց ծննդյան տարեթիվը, եթե դա ավելի վաղ չէին արել»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Facebook-ը նշում է, որ այս տեղեկատվությունը կօգնի նաև սահմանափակել գովազդի կառավարման չափորոշիչները մինչև 18 տարեկանների լսարանների համար:























Comments