top of page

Ինչպե՞ս հնարավոր կլինի արագացնել հին մոդելի iPhone-ը


iPhone-ների որոշ մոդելների կարգավորումներում օգտագործման տարածաշրջանը Ֆրանսիա փոխելու դեպքում սմարթֆոնն ավելի արագ կաշխատի․ հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Gizchina-ին:


Նշվում է, որ այս հնարքն աշխատում է միայն հին iPhone-ների պարագայում, օրինակ՝ iPhone 7-ում: Geekbench-ի փորձարկումների համաձայն՝ նախքան տարածաշրջանի փոփոխությունը սմարթֆոնի աշխատանքը գնահատվել էր 186 632 միավոր, դրանից հետո` 298 321 միավոր:


Այս սխեման աշխատում է նաև հին iPad-ների պարագայում:


Բանն այն է, որ Ֆրանսիան 113 միլիոն դոլարով տուգանել է Կուպերտինոյում գործող ընկերությանը՝ iPhone-ում պրոցեսորի արագությունը դիտավորյալ նվազեցնելու համար: Սկանդալից հետո Apple-ը որոշում է կայացրել չնվազեցնել իր սարքերի արտադրողականությունն այս երկրում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page