iPhone 13-ի արտադրության համար օգտագործվել են պլաստիկ շշեր
Sep 21, 2021
1 min read

IPhone 13-ի արտադրության համար պլաստիկ շշերի կտորներ են օգտագործվել․ այդ մասին հաղորդում է Apple-ը։
«Ալեհավաքների համար օգտագործվում է ջրի շշերի վերամշակված պլաստիկ»,- նշել են ընկերությունում: Apple-ը պարզաբանել է, որ ստացված պլաստիկը քիմիապես փոխակերպվում է ավելի ամուր, ավելի դիմացկուն նյութի:
Նորույթի հեղինակները նշում են, որ, ի թիվս այլ բաների, iPhone 13-ի արտադրությունը նվազագույն ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա: Բնապահպանության օգտին է նաև վերամշակված ոսկու օգտագործումը:
IPhone 13-ի շնորհանդեսից կարճ ժամանակ անց Apple-ն արտադրությունից ու վաճառքից հանել է iPhone Xr-ը, iPhone 12 Pro-ն և 12 Pro Max-ը: Մոդելներն անհետացել են ընկերության խանութի պաշտոնական կայքից:























Comments