top of page

iPhone-ի համար գաղտնի հավելվածներ են հայտնվել

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Feb 1, 2022
  • 1 min read

ree

Apple-ի սմարթֆոններում հասանելի են դարձել սահմանափակ լսարանի համար նախատեսված հավելվածները, հայտնում է ArsTechnica-ն։


Apple-ը նոր գործառույթ է ավելացրել մշակողների համար՝ թույլ տալով նրանց թողարկել հավելվածներ, որոնք ուղղված են օգտատերերի նեղ շրջանակին: Գաղտնի ծրագրերը տեսանելի չեն լինի App Store-ի այլ այցելուների համար, ոչ էլ կցուցադրվեն տարբեր կատեգորիաներում ու վարկանիշներում:


Apple-ի մասնագետների խոսքով՝ iPhone-ի սահմանափակ թվով օգտատերերի համար հավելվածը տեղադրելու միակ միջոցը այն ուղիղ հղմամբ ներբեռնելն է։ Այս դեպքում ծրագիրը կհայտնվի սարքի սեփականատիրոջ սմարթֆոնում:


Ընկերության կայքում տեղադրված փաստաթղթերում նշվում է, որ նման սահմանափակ ծրագրեր կարող են թողարկվել ընկերությունների, հասարակական կամ կրթական կազմակերպությունների կողմից: Որպես օրինակ՝ լրագրողները նշում են կորպորատիվ հավելվածներն ու ծառայությունները համալսարանների համար, որոնք նախատեսված են շատ նեղ լսարանի համար եւ նախատեսված չեն սպառողների մեծամասնության համար:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page