top of page

Նյու Յորքում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Sep 25, 2021
1 min read

Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին:


Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր, այդ թվում՝ տնտեսական, էներգետիկ, առևտրային, գյուղատնտեսական և այլ ոլորտներում գործակցության հեռանկարները:



Իրանի արտգործնախարարն իր հերթին ընդգծել է, որ իրանական կողմը շահագրգռված է Ադրբեջանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացմամբ: Նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հանդիպման ժամանակ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ավելի մեծ ջանքեր գործադրել առկա պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։


Հաղորդագրության համաձայն՝ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Իրանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան երրորդ երկրներին՝ խառնվել իրենց հարաբերություններին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page