top of page

Իրանը չի հանդուրժի, որ Իսրայելն անվտանգ ապաստան գտնի հարևան երկրներում. ԻՀՊԿ հրամանատար

Oct 1, 2021
1 min read

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը զգուշացրել է հարևան երկրներին՝ թույլ չտալ Իսրայելին իրենց տարածքն օգտագործել որպես «անվտանգ ապաստան»:


«Հարևան երկրների կառավարությունները բոլորից լավ գիտեն, թե ինչու է Իրանը զորավարժանքներ իրականացնում սահմանային շրջաններում»,- գեներալի խոսքը փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը: Նման հայտարարությամբ իրանցի հրամանատարը հանդես է եկել՝ ելույթ ունենալով լրագրողների առաջ Սանանդաջ արևմտյան քաղաքում:


Վերջինս հավելել է, որ Իրանը ոչ մի դեպքում չի հանդուրժի, որ հարևան տարածքները վերածվեն անվտանգ ապաստանի սիոնիստական ռեժիմի գործողությունների և ներկայության համար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page