top of page

Անցած 30 տարիների ընթացքում Թեհրանը մշտապես դեմ է եղել Ադրբեջանի տարածքների օկուպացիային․ Իրանի ԱԳՆ

Nov 8, 2021
1 min read

Անցած երեք տասնամյակների ընթացքում Թեհրանը մշտապես դեմ է եղել Ադրբեջանի տարածքների օկուպացիային և պաշտպանել այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն։


Ըստ իրանական աղբյուրների, բարձրաստիճան դիվանագետը շնորհավորել է Ադրբեջանին՝ անցած տարվա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։


«Մեր երկու երկրների առաջնորդների կամքն է՝ խորացնել հարաբերությունները, մեր արտգործնախարարների և այլ պաշտոնյաների միջև պարբերաբար շփումներ են լինում, և մենք հույս ունենք որքան հնարավոր է զարգացնել կապերը և չկրկնել մամուլում շրջանառվող թյուրըմբռնումները», - ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։


Խաթիբզադեն դրական է խոսել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, հատկապես՝ դիվանագիտության ոլորտում։


«Մեր հարաբերությունները Անկարայի հետ շարունակաբար խորանում են քաղաքական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում։ Ներուժը ավելի մեծ է, և կան բազմաթիվ ծրագրեր՝ կապերը էլ ավելի խորացնելու համար», - ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page