ՌԴ-ից ակնկալում ենք՝ ուշադիր լինել տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխություններին. Իրանի ԱԳՆ

Թեհրանն ակնկալում է, որ ռուս պաշտոնյաները զգայուն կլինեն տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխություններին, կայունությանը և անվտանգությանը սպառնացող սիոնիստական ռեժիմի քայլերին։ Տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը ևս պետք է, որ անհանգստացնի ՌԴ-ին։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը. գրում է Pars Today-ը։
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությունը Սերգեյ Լավրովի հրավերով հոկտեմբերի 5-ին ժամանել է Մոսկվա։ Օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցին արտգործնախարարը նշել է, որ Սերգեյ Լավրովի հետ քննարկման թիրախում լինելու են Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը։ «Մենք այդ հարցը մանրամասն կքննարկենք չորեքշաբթի օրը կայանալիք մեր բանակցություններում»:
Իրանի արտգործնախարարը ՌԴ-ի հետ վերջին տարիների հարաբերությունները բնորոշել է կառուցողական։
«Մենք հույս ունենք, որ երկու երկրների փոխգործակցությունը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և անվտանգությանը», - ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։
Իրանի դիվանագիտական կառույցի ղեկավարը նշել է նաև, որ քննարկումների կենտրոնում ոչ միայն Կովկասն է լինելու, այլ նաև Աֆղանստանը։























Comments