top of page

Իրանում ահաբեկիչների երեք խումբ են վնասազերծել

Jun 22, 2021
1 min read

Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) զինծառայողներն «ահաբեկիչների եւ հակահեղափոխականների երեք խումբ» են մերկացրել եւ վնասազերծել Իրանի հյուսիս - արեւմուտքում: Այդ մասին հայտարարել Է ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Մոհամադ Փաքփուրը:


«Անցած ուրբաթ օրը կայացած նախագահական ընտրություններից առաջ ընկած ժամանակամիջոցում թշնամին փորձել Է իրականացնել հատուկ պլաններ եւ կատարել ահաբեկչական գործողություններ, բայց հանդիպել Է ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի խիստ հակազդեցությանը,- հունիսի 22-ին մեջբեում Է Փաքփուրի խոսքը Fars գործակալությունը:- Ահաբեկիչների եւ հակահեղափոխականների երկու խումբ Է վնասազերծվել Արեւմտյան Ադրբեջանի Օշնավիե եւ Քրդստանի Բանե քաղաքներում»:


Գեներալի խոսքով՝ահաբեկիչների եւս մեկ խումբ ներթափանցել Էր Քրդստանի նահանգի Սարվաբադ քաղաք եւ նույնպես վնասազերծված Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page