top of page

Իրանական ուժերն ահաբեկչական խմբավորում են բացահայտել Արևմտյան Ադրբեջան նահանգում

Sep 21, 2021
1 min read

Իրանի հետախուզության հարցերով նախարարությունը հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորում է բացահայտել երկրի հյուսիսարևմտյան շրջանում գտնվող Արևմտյան Ադրբեջան նահանգում:


Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, նախարարությունից հայտնել են, որ Արևմտյան Ադրբեջան նահանգում գործող հակահեղափոխական ահաբեկիչների թիմ են հայտնաբերել և ոչնչացրել են նրանց Փիրանշահր-Նաքադեհ ճանապարհին:


Ահաբեկչական խմբավորման երկու անդամ սպանվել է հետախուզական ուժերի հետ բախումների ժամանակ, մյուսները ձերբակալվել են: Հաղորդվում է նաև, որ զենք ու զինամթերք է առգրավվել նրանցից:


Ըստ նախարարության տվյալների՝ վերոնշյալ խմբավորումը ներգրավված է եղել շրջանում տարբեր հանցագործությունների, մահափորձերի և հարձակումների մեջ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page