top of page

Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին

Sep 28, 2021
1 min read

Իրանի արտգործնախարարության պաշտոնական խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում զորվարժությունների անցկացումն ինքնիշխանության հարց էր և որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի իսրայելական ռեժիմի ներկայություն իր սահմանների մոտ․ գրում է irna.ir-ը:


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժությունների թեմայով արած հայտարարությունների մասին հարցին ի պատասխան՝ մամուլի խոսնակը նշել է, որ զարմանալի էր, թե ինչպես է Ադրբեջանի նախագահն արտահայտել իր դիտարկումները, քանի որ երկու երկրները լավ, հարգալից հարաբերություններ և ամենաբարձր մակարդակներում շփման նորմալ եզրեր ունեն:


Խաթիբզադեն ասել է, որ Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները լրջորեն և սերտորեն քննարկել են այս և այլ հարցեր՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը: Ըստ խոսնակի՝ բարձրաստիճան դիվանագետները համաձայնել են շարունակել բանակցությունները պատշաճ պայմաններում:


«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ մերժել է ցանկացած տեսակի տարածքային օկուպացիա և ընդգծել է երկրների տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը»,- ընդգծել է Խաթիբզադեն:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page