top of page

Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ը նավթ չի ներմուծել երկրից Քլինթոնի ժամանակներից ի վեր

May 31, 2021
1 min read

ԱՄՆ-ն Իրանից նավթի ներմուծում չի իրականացրել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ժամանակներից ի վեր: Մայիսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով մարտին Իրանից ԱՄՆ-ին նավթի հնարավոր մատակարարումների մասին տեղեկատվությունը:


«Ինչ վերաբերում Է այդ հարցին, ապա ես նման տեղեկատվություն չունեմ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Քլինթոնի ժամանակներից (Վաշինգտոնը) նավթ չի գնել Իրանից իր կողմից ընդունված օրենքին համապատասխան,- ասել Է նա:- Հավանաբար խոսքը վերաբերում Է ինչ-որ այլ բանի, բայց ես այդ մասին մանրամասներ չունեմ»: Մայիսի 28-ին ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության Էներգետիկական տեղեկատվության վարչությունը (EIA) հրապարակել Է նյութեր, որոնցից հետեւում Է, որ Իրանը մարտ ամսին 1991 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ նավթ Է արտահանել ԱՄՆ՝ օրական 33 հազար բարել ծավալով: 1990-ական թվականների սկզբին Վաշինգտոնը Թեհրանի հետ հարաբերությունների սրման ֆոնին լիովին դադարեցրել Է իրանական նավթի ներմուծումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page