top of page

Թեհրանում հերքել են իրանական արբանյակի անհաջող արձակման մասին՝ ԱՄՆ-ի հայտարարությունը

Jun 23, 2021
1 min read

Իրանը հերքում Է հաղորդումներն իր արբանյակների արձակման անհաջող փորձի մասին, հունիսի 23-ին հայտնել Է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին:

«Փարս 1» և «Նահիդ» («Վեներա») արբանյակների անհաջող արձակման մասին հաղոդումները չեն համապատասխանում իրականությանը, մենք չենք հավաստում դա,- մեջբերում Է նախարարի խոսքն Իրանի «Երիտասարդ լրագրողների ակումբ» լրատվական գործակալությունը:


«ԱՄՆ-ի տիեզերական հրամանատարությունն իրազեկված Է հունիսի 12-ին իրանական հրթիռի անհաջողությամբ ավարտված արձակման մասին»,- մեջբեում Է հեռուստաալիքը Պենտագոնի ներկայացուցիչ փոխգնդապետ Ուրի Օռլանդի՝ իրեն ուղարկված հայտարարությունը: Իրանի կողմից ավելի վաղ արբանյակը երկրաշուրջ ուղեծիր դուրս բերելու փորձերը, պնդում Է CNN-ը, ավարտվել են պայթյունով մեկնարկի հրապարակում կամ որևԷ խափանմամբ ամենավերջին փուլում:


Ի հեճուկս այդ պնդումների անցյալ տարվա ապրիլի 22-ին Իրանն արձակել Է «Նուր» («Լույս» ) կոչվող իր առաջին ռազմական արբանյակը: Այս տարվա մայիսին IRNA գործակալությունը հայտնել Է, որ իրանցի մասնագետներն աշխատում են հայրենական արտադրության մի քանի արբայնակների վրա, որոնցից հինգը պլանավորվում Է արձակել մոտ ժամանակներս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page