Իրանական ԶԼՄ-ները հաղորդում են ՃՏՊ-ի հետևանքով հինգ մարդու մահվան մասին
Jul 21, 2021
1 min read

Իրանի Քոմ քաղաքում մեքենայի և մոտոցիկլետի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, հինգ մարդ տեղում մահացել է, երկուսը վիրավորվել են, հայտնում է իրանական IRIB հեռուստաալիքը:
Նշվում է, որ մոտոցիկլետի վրա եղել է հինգ հոգանոց ընտանիք, ինչը հաճախ է պատահում Իրանում: Նրանցից չորսը տեղում մահացել են, ևս մեկ երեխա հոսպիտալացվել է: Բացի այդ, մահացել է մարդատար մեքենայի վարորդը։























Comments