top of page

Իրանում հաջողությամբ ավարտվել են տեղական արտադրության պատվաստանյութի փորձարկումները. «Թերթ»

May 5, 2021
1 min read

Իրանը չորեքշաբթի հայտարարել է մարդկանց վրա տեղական արտադրության «Ֆահրա» պատվաստանյութի հաջող փորձարկումների մասին: Այս մասին հայտնում է ԻՐՆԱ գործակալությունը` նշելով, որ դեղամիջոցն անվանվել է անցյալ տարի սպանված իրանցի միջուկայնագետ Մոհսեն Ֆախրիզադեի պատվին:


Հակակորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները սկսվել էին մարտին: Դեղամիջոցը մշակվել է Իրանի պաշտպանության նախարարությանը կից հետազոտական կենտրոնում, որը ղեկավարում էր Ֆախրիզադեն:


Իրանում մի քանի պատվաստանյութ է մշակվել: Ապրիլի կեսին սկսվել է COV Iran Barakat դեղամիջոցի փորձարկումների երրորդ` վերջնական փուլը: Նշվում է, որ տվյալ պատվաստանյութը կիրառման համար կարող է հաստատվել մայիսին, իսկ տեղական արտադրության մյուս պատվաստանյութերը` 2-3 ամսից:


Պատվաստման գործընթացն Իրանում մեկնարկել է փետրվարի 9-ին ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով:


Հիշեցնենք, որ ֆիզիկոս-միջուկայնագետ Մոհսեն Ֆահրիզադեն սպանվել է Թեհրանի մոտակայքում անցյալ տարվա նոյեմբերի 27-ին: Երկրի իշխանությունները կարծում են, որ մահափորձը կազմակերպվել է իսրայելական հատուկ ծառայությունների կողմից:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page