top of page

Իրանը COVID-19-ի «դելտա» շտամի պատճառով վերականգնում է մի շարք սահմանափակումներ

Jul 5, 2021
1 min read

Իրանի իշխանությունները, COVID-19-ի «դելտա» շտամի տարածմամբ պայմանավորված, վերականգնում են մի շարք սահմանափակումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:


Մասնավորապես, իշխանությունները որոշում են կայացրել փակել ոչ առաջնային նշանակության կոմերցիոն ձեռնարկություններն այն տարածքներում, որտեղ կա COVID-19-ի մեծ ռիսկ: Շուրջ 275 քաղաքում, այդ թվում` Թեհրանում, փակ են բոլոր հանրային այգիները, ռեստորանները, գեղեցկության սրահները, առևտրի կետերը, գրքերի խանութները: Հաղորդակցության հարցում մտցվել է արգելք այն քաղաքների միջև, որտեղ կորոնավիրուսի հետ կապված հիվանդացության մակարդակը բարձր է:


Իրանի գործող նախագահն ավելի վաղ մտավախություն էր հայտնել այն մասին, որ «դելտա» շտամի արագ տարածման հետևանքով Իրանին սպառնում է COVID-19- ի 5-րդ ալիք:


Իրանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը կազմում է 3 մլն 254 հազար 818: Վիրուսի հետևանքով մահացել է 84 հազար 792 մարդ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page