Թեհրանում կորոնավիրուսի հետևանքով մի քանի օրով կփակվեն բանկերն ու շուկաները
Jul 19, 2021
1 min read

Իրանի մայրաքաղաք Թեհրանում COVID-19-ի հետ կապված ծանր իրավիճակի պատճառով կփակվեն կենտրոնական շուկան և բանկերը: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Իրանի իշխանություններին:
«Թեհրանի շուկան, համաձայն կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի որոշման, կփակվի 6 օրով՝ COVID-19– ի հետ կապված բարդ պայմանների պատճառով... Այս պահին Թեհրանը գտնվում է կորոնավիրուսի տարածման կարմիր գոտում»,- հայտարարել է Թեհրանի արհմիությունների պալատի նախագահ Քասեմ Նոդե Ֆարախանին:
Կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի օպերատիվ բաժնի քարտուղար Բաբաք Դինպարաստը հայտարարել է Իրանի մայրաքաղաքում բանկերի փակման մասին:
«Թեհրանի, ինչպես նաև Ալբորզի բանկերը և առևտրային հաստատությունները փակվում են 6 օրով»,- տեղեկացրել է Դինպարաստը:























Comments