Իրանում շարունակվում են ջրի սակավության դեմ բողոքի ցույցերը. կա զոհ
Jul 21, 2021
1 min read

Իրանի Խուզիստան նահանգում շարունակվում են ջրի սակավության դեմ բողոքի ցույցերը: Այս մասին հայտնում է regionmonitor-ը։
Հուլիսի 20-ին Թալեղանի շրջանում ցուցարարների հետ բախման հետևանքով զոհվել է անվտանգության ուժերի մեկ ծառայող, ևս մեկը՝ վիրավորվել է:
Ըստ սոցցանցային գրառումների՝ նոր զոհեր կան նաև ցուցարարների շրջանում։























Comments