top of page

Առաջիկայում կսկսվեն Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու շուրջ լիարժեք բանակցությունները

Jun 7, 2021
1 min read

Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) առաջիկայում պատրաստվում են բանակցություններ սկսել լիարժեք համատեղ ազատ առևտրի գոտու շուրջ, հայտնում է Tehran Times թերթը՝ հղում տալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությանը:


Որոշումն ընդունվել է ԵԱՏՀ խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի և Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանի միջև՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումից հետո։


«Մենք ակնկալում ենք ավարտել անհրաժեշտ ընթացակարգերը և պատրաստվել բանակցություններին մինչև 2021 թվականի հունիսի վերջ», - ասել է Մյասնիկովիչը և հավելել, որ 2020 թվականի ընթացքում Իրան-ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը կազմել է 2,9 միլիարդ դոլար՝ 2019-ի համեմատ աճելով 18,5 տոկոսով:


Կողմերը մանրամասնորեն խոսել են նաև ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի ամենահեռանկարային ենթակառուցվածքային նախագծերի, այդ թվում ՝ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի և այլ համատեղ նախաձեռնությունների մասին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page