top of page

Իրանը մասնակցելու է Հայաստանում Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի կառուցմանը

Oct 5, 2021
1 min read

Իրանական պատվիրակությունն ուղևորվել է Երևան՝ քննարկելու Իրանի մասնակցությունը Հայաստանում տարանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներին, որն այլընտրանք է լինելու Գորիս-Կապան միջպետական ճանապարհին:


Ինչպես հաղորդում է Մեհր գործակալությունը, Երևան ուղևորված պատվիրակությունը գլխավորում է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության հարցով փոխնախարար ու տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին:


Վերջին մեկ ամսում Ադրբեջանն արգելափակել է Գորիս-Կապան ավտոճանապարհի երկու հատվածը և այդ տարածքով երթևեկելու համար իրանական բեռնատարների վարորդներից հարկ է պահանջում: Բացի այդ, ադրբեջանցի սահմանապահները երկու իրանցի վարորդի են ձերբակալել:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page