Իրանի ԱԳ նախարարը հայտնել է առաջիկայում Հայաստան և Ադրբեջան այցելելու մասին
Oct 11, 2021
1 min read

Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը առաջիկայում կլինի Հայաստանում և Ադրբեջանում: Ինչպես հաղորդում է Mehrnews-ին, այդ մասին Իրանի ԱԳ նախարարը տեղեկացրել է ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Հարևաններին, ներառյալ հյուսիսային հարևաններին ուշադրության կենտրոնում պահելը Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի լավ հարևաններն են, հետևաբար մենք չենք կարող գործել միմյանց դեմ: Իրանի արտաքին քաղաքականությունը բալանսավորված է», - ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ ավելացնելով, որ պատրաստվում է այցելել Հայաստան ու Ադրբեջան:























Comments